Տեխասի գազի գործարանում հզոր պայթյուն է որոտացել


16:20 , 4 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Տեխասում՝ գազի վերամշակման գործարանում, հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Anadarko ընկերության ձեռնարկությունում:
Հայտնի է, որ պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները հայտնի չեն: