Երեկ Երեւանում առաջին ձյունը տեղաց՝ իր հետ բերելով ձմեռային հեքիաթը: Այդ հրաշքն էլ ավելի հետաքրքիր էր այն փոքրիկների համար, որոնք երեկ առաջին անգամ տեսան երկնքից իջնող ճերմակ փաթիլները: Երգչուհի Արփին Life.panorama.am-ին պատմեց, որ երեկ շատ է ոգեւորվել եւ հատուկ ձյան համար անգամ փոքրիկին է քնից արթնացրել.
«Երեկ առավոտ, երբ արթնացա եւ տեսա, որ ձյուն է գալիս, մի տեսակ անասելի ոգեւորվեցի, չդիմացա այդ տեսարանին, անմիջապես արթնացրեցի փոքրիկիս, եւ ամուսնուս խնդրեցի մի քանի լուսաննկարներ անի՝ որպես հիշողություն Արևի առաջին ձյունից,- նշեց երգչուհին եւ պատմեց փոքրիկ Արեւի տպավորություններից,- Ձյունը տեսնելիս Արեւի առաջին ռեակցիան շատ հետաքրքիր էր: Զարմացած ձյան փաթիլներին էր նայում, ու քանի որ շատ մեծ փաթիլներ էին, ուղիղ դեմքին էին թափվում, ինքն էլ աչուկները թարթելով հմայված նայում էր շուրջը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
