12:36 , 4 դեկտեմբեր, 2015

«Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարող է հեռանալ թիմից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդար»-ը, որն արդեն դիմել է տրանսֆերային առաջարկով, բայց ակումբներին չի հաջողվել համաձայնության գալ Յուրչենկոյի տրանսֆերի արժեքի հարցում:
2016 թվականի հունվարի 1-ից դարպասապահն այլ ակումբների հետ բանակցելու իրավունք կստանա: «Ուֆա»-ն իր հերթին նրան նոր՝ 3-ամյա պայմանագիր է առաջարկել, որով նախատեսվում է բարձրացնել դարպասապահի աշխատավարձը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղերում Յուրչենկոն 17 գոլ է բաց թողել: