Հաջողությունը և կյանքն ինձ համար ոչ մի նշանակություն չէին ունենա, եթե կողքիս չլինեին երեխաներս. Ջուդ Լոու


11:44 , 4 դեկտեմբեր, 2015
Հաջողությունը և կյանքն ինձ համար ոչ մի նշանակություն չէին ունենա, եթե կողքիս չլինեին  երեխաներս. Ջուդ ԼոուLife.panorama.am-ը գրում է.
Դեյվիդ Ջուդ Հեյվորթ Լոուն (29.12.1972 թ) անգլիացի դերասան է։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Տաղանդավոր միստեր Ռիփլին», «Սառը լեռ», «Շերլոկ Հոլմս», «Գատտակա», «Արհեստական բանականություն», «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը», «Ողջ թագավորական շքախումբը», «Անիծված ուղի», «Թշնամին դարպասների մոտ է», «Ավիատոր», «Արձակուրդ փոխանակումով» և այլ ֆիլմերում։ 2004 թվականին Լոուն «People» ամսագրի վարկածով արժանացել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդ պարգևին:
1. Հաջողությունը և կյանքն ինքնին ինձ համար ոչ մի նշանակություն չէին ունենա, եթե կողքիս չլինեին  երեխաներս: Նրանք ինձ համար ամեն ինչ են:
2. Միակ ֆիլմը, որում նկարահանվել եմ զուտ հանուն փողի, «Երաժշտություն մյուս սենյակից» ֆիլմն է, որն ինձ իսկապես դուր չի գալիս:
3. Ես վախենում էի հարց տալ ռեժիսորին, վախենում էի նրա հետ երկխոսությունից, կարծես նա ուսուցիչ է, ում թելադրանքը հավիտենական է և օրինական: Տարիներ ծախսեցի, որպեսզի սովորեմ հարցնել, պարզել, հստակեցնել դիրքորոշումները: Սովորել ապրել սկզբունքով. եթե հարց ունես, տու՛ր այն:
4. Ես միշտ մտածել եմ, որ «Մոխրոտիկ»-ում արքայազնի դերն ամենաձանձրալին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ