Սիրո հորմոնը առաջացնում է կանանց ընկճախտ. կենսաբաններ


10:52 , 4 դեկտեմբեր, 2015
1366634371_c9cc666a8255334f0d194fcbbe484977Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ սիրո հորմոնը` օքսիտոցինը, տարբեր ազդեցություն է գործում տղամարդկանց և կանանց օրգանիզմի վրա: Պարզվել է, որ դրա ավելցուկը կնոջ մոտ կարող է ընկճախտի պատճառ դառնալ, հայտնում է rosbalt.ru-ն:
Նրանք այդ եզրակացությանն են հանգել կատարված գիտափորձերի արդյունքում: Փորձագետները նախազգուշացնում են, որ ընկճախտով տառապող կանանց խիստ արգելվում է ընդունել այդ հորմոնը պարունակող պատրաստուկներ: Դա կարող է շատ ուժեղ սթրես առաջացնել: