Մայրաքաղաքում և Արարատի մարզում սպասվում են հոսանքազրկումներ


10:25 , 4 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 4-ին` պլանային և վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով,  հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`
10:00-14:00 Արշակունյաց պող. 16, 16Ա շենքերը, Բրյուսովի փ. 5-20 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

Արարատի մարզի`
10:00-13:00 Արալեզ գյուղը մասնակի,
10:00-15:00 Ավշար գյուղը մասնակի,
10:30-16:00 Քաղցրաշեն գյուղը մասնակի,
10:00-14:00 Դաշտաքար գյուղը մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև  այլ  հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան  քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180  շուրջօրյա  գործող հեռախոսահամարներով: