10:15 , 4 դեկտեմբեր, 2015
Ներկայումս Հայաստանից դեպի Գերմանիա փախստական հայերի հոսքը զգալիորեն նվազել է: Այդ մասին Բեռլինում ՀՀ դեսպանատանը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցերին:
«Հիմա հայերը շատ քիչ են գալիս: Մենք ռեադմիսիայի համաձայնագիր ենք ստորագրել, և մենք այս պահին առաջատար դիրքերում ենք, ու գերմանացիները շատ գոհ են մեզ հետ աշխատանքից, համագործակցությունից», -հավելեց դեսպանը:
Հարցին, թե չե՞ն կարողանում գալ, Սմբատյանն ասաց, որ ինքը չի կարծում, թե չեն կարողանում գալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ