Սուրբ գիրքն ամեն օր


09:19 , 4 դեկտեմբեր, 2015
Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ գնահատեք և հարգեք նրանց, որոնք ձեզ համար են աշխատում և Տիրոջ կողմից ձեզ վրա առաջնորդ նշանակված լինելով՝ խրատում են ձեզ։ Արժանի ամեն հարգա՛նք մատուցեք նրանց և սիրեցե՛ք նրանց՝ իրենց կատարած գործի համար: Խաղաղությա՛մբ ապրեցեք միմյանց հետ:
Խնդրում ենք, եղբայրնե՛ր, խրատեցե՛ք անկարգությամբ ապրողներին, հուսադրեցե՛ք վհատվածներին, պաշտպա՛ն եղեք տկարներին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ: Ուշադի՛ր եղեք, որ որևէ մեկը չարիք անողին չարիքով չհատուցի, այլ ջանացեք միշտ բարի՛ք անել, միմյանց լինի, թե բոլորին:
Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին:
Սուրբ Հոգու կրակը մի՛ հանգցրեք ձեր մեջ: Մի՛ արհամարհեք մարգարեական պատգամները։:Քննեցե՛ք ամեն բան, բարո՛ւն կառչեք: Հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ չարիքներից:

Եվ Աստված ինքը, որ խաղաղություն է պարգևում, թող կատարելապես սրբի ձեզ, և ձեր ամբողջ էությունը՝ հոգի, շունչ և մարմին, անարատ պահի մինչև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գալստյան օրը: Վստահեցե՛ք Աստծուն, որ այդ նպատակով հրավիրեց ձեզ և կկատարի իր խոստումը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 5:12-24)