Բոլոր կանայք երկունքի ցավերի մեջ բղավում են, իսկ այս աղջիկը շատ ավելի կարևոր բանով էր զբաղված (լուսանկարներ)


05:33 , 4 դեկտեմբեր, 2015
Ամերիկուհի Թոմիթրիս Քոլինսը 21 տարեկան էր, երբ հղիացավ։ Լուրն իմանալուց հետո ընկերը նրանից բաժանվեց։ Եվ ահա եկավ ծննդաբերելու ժամանակը։ Նա չէր վախենում միայնակ մայր դառնալուց։ Թոմիթրիսը միշտ երազում էր օրինակ ծառայել իր երեխայի համար։
Երկունքի ցավերն աղջկա մոտ կրկնվում էին ամեն 3 րոպեն մեկ, բայց երիտասարդ ուսանողուհուն դա չէր կանգնեցնում։ Այնպես էր ստացվել, որ ծննդաբերության օրը համընկել էր հոգեբանության քննության օրվա հետ։ ԱՄՆ–ում առցանց թեստերը վերահանձնել հնարավոր չէ։ Հիմա կամ երբեք։ Չես հանձնի` որակավորում չես ստանա։ Թոմիթրիսը ողջ ուժով ցանկանում էր կտրվել ցավից և կենտրոնանալ քննության վրա։ Այս լուսանկարն արված է հենց այդ պահին, երբ աղջիկը գրեթե ավարտել էր թեստը։ Մինչև օրս լուսանկարը հրդեհի պես տարածվում է համացանցում և բուռն քննարկումների առիթ դառնում։ Աղջկա կամքի ուժին միայն նախանձել կարելի է։
–Ես երիտասարդ մայր եմ, բայց դա չի նշանակում, որ ես վատ մայր եմ,– ասում է Թոմիթրիսը։- Նույնիսկ երեխան ձեռքերիդ՝ կարելի է հասնել ամեն ինչի։
Ահա սա է երիտասարդ մայրիկի պատգամը։ Այսօր արդեն, որակավորման դիպլոմը ձեռքին, նա իրեն ամբողջովին նվիրել է իր նորածին դստերը և վայելում է նրա ներկայության ամեն վայրկյանը։