04:37 , 4 դեկտեմբեր, 2015
Հնդկաստանի հարավի Թամիլնադ նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 269-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնաթհ Սինգհը:
«Հեղեղումների զոհերի թիվը հասել Է 269-ի,-նշել Է նա:-Աղետի գոտի Է ուղեւորվել վարչապետ Նարենդրա Մոդին, որը տեղում իրադրությունը գնահատելուց հետո որոշում կընդունի հետագա փրկարարական գործողությունների վերաբերյալ»: Ավելի վաղ հաղորդվել Էր 188 զոհվածների մասին:
Հեղեղումներն առաջացել են հորդառատ անձրեւներից, որոնք տարածաշրջանում չեն դադարում ավելի քան երկու շաբաթ եւ, օդերեւութաբանների կանխատեսումներով, կշարունակվեն առնվազն մինչեւ դեկտեմբերի 6-ը:
Տարերային աղետի հետեւանքով ավելի քան 230 հազար մարդ զրկվել Է օթեւանից:
Հատկապես տուժել Է Չեննայ քաղաքը՝ Թամիլնադի նահանգի վարչական կենտրոնը: Քաղաքի բնակիչների շուրջ 60 տոկոսը մնացել Է առանց Էլեկտրականության, շուրջ 40 տոկոսը՝ առանց շարժական կապի: Չեննայում նաեւ փակվել են ուսումնական հաստատությունները: Անորոշ ժամկետով դադարեցվել Է օդանավակայանի աշխատանքը, որը սպասարկում Է նաեւ միջազգային չվերթեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: