02:54 , 4 դեկտեմբեր, 2015
2015 թ.–ի օգոստոսին այս լուսանկարների հերոսը որոշեց վերանորոգել հնամաշ Mercedes Station Wagon–ը։ Առաջինը, ինչ նա արեց, բենզաբաքը դատարկելն էր, ինչից հետո անցավ գործի։ Զուգահեռաբար գարեջուր ըմպելով՝ նա պատահմամբ միացրեց լուսարձակները. մեծ սխալ, որն անդառնալի հետևանքներ ունեցավ։
Պատահական կայծերն այրեցին հաստատությունում կուտակված բենզինի գոլորշին, և վայրկյաններ անց ավտոտնակում հրե տորնադո առաջացավ` մոխրակույտի վերածելով ամեն ինչ։