Ուշադրություն. Կենտրոնում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


01:42 , 4 դեկտեմբեր, 2015
Ուշադրություն. Կենտրոնում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն168.am–ը գրում է.
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ