23:12 , 3 դեկտեմբեր, 2015
Այս ուրբաթ ԵՄ նախարարները կքննարկեն Շենգենյան համաձայնագրի ազդեցության դադարեցումը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը` վկայակոչելով ԵՄ խորհրդի քննարկումների ծրագիրը, որը նախապատրաստել է ներկայումս նախագահող Լյուքսեմբուրգը:Եթե նախարարները աջակցեն Եվրահանձնաժողովի առաջարկությանը, ապա դրան կարող է հետևել Շենգենի սահմաններում մեկ կամ ավելի ներքին սահմաններ փակելու խորհուրդը երկու տարի ժամկետով: