22:46 , 3 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայում Բրիտանիայի գործողությունը: Վերջինը «տպավորիչ» է կոչել «Իսլամական պետության» նավթային ռեսուրսների ուղղությամբ ավիահարվածները: Այս մասին հաղորդում է երկրի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնյաները քննարկել են «ԻԼԻՊ-ի ոչնչացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում պայմանավորվածությունների ձեռքբերման ապահովումը»:
Ըստ
Gazeta-ի, բրիտանացի պաշտոնյան «ողջունել է զինվորականների եւ կոալիցիային որպես օգնություն տեխնիկա ուղարկելու՝ Գերմանիայի որոշումը»:
Մեծ Բրիտանիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ առաջին ավիահարվածներն է հասցրել: Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան այլ երկրներից հզոր աջակցություն է ստանում ԻՊ-ի դեմ պայքարում: