Թուրքիան ցավակցություն է հայտնել Ռուսաստանին` օդաչուի զոհվելու կապակցությամբ


22:39 , 3 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայի անունից ափսոսանք ու ցավակցությունն է հայտնել Ռուսաստանին` ռուսաստանցի օդաչուի զոհվելու կապակցությամբ:

France Presse-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, որի մասինտեղեկացրել էինք ավելի վաղ:

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Թուրքիան ռուսաստանյան օդանավ էր խփել, ինչի հետևանքով մեկ զինվոր էր զոհվել, Անկարան այդպես էլ հրաժարվել էր ներողություն խնդրել Մոսկվայից: