Օբաման կողմ է արտահայտվել ԱՄՆ-ում զենք վաճառելիս ստուգումների խստացմանը


22:06 , 3 դեկտեմբեր, 2015
3deb7caaabd41c99bf67d07b059ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել ԱՄՆ-ում զենք վաճառելիս ստուգումների խստացմանը: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Մենք պետք է խստացնենք ստուգումները: Անհրաժեշտ է այնպես անել, որ մարդիկ, ովքեր գտնվում են «սև ցուցակներում» ինքնաթիռով թռչելու համար, չկարողանան գալ ամերիկյան խանութ և այնտեղից զենք գնել»,- ասել է Օբաման:

Օբաման կոչ է արել դեմոկրատներին ու հանրապետականներին «միանալ երկկուսակցական հիմունքներով և կառավարության մակարդակով, որպեսզի բացառվեն նման բաները»: