21:46 , 3 դեկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
«Արի պարենք»՝ այսպես է կոչվում Արսեն Լեւոնյանի եւ Դոն Սերոժի նոր տեսահոլովակը:
Life.panorama.am-ին դերասան-երգիչը պատմել է նոր տեսահոլովակի, այսուհետ նաեւ որպես երգիչ ներկայանալու եւ առաջիկա աշխատանքների մասին:
Դերասանը նախ նշեց, որ այս տեսահոլովակը Դոն Սերոժի հետ ուղղակի համագործակցություն չէ, քանի որ նրանք արդեն երկար տարիների ընկերներ են. «Դոն Սերոժի հետ մեր ընկերությունը արդեն տարիների պատմություն ունի, մեր համագրոծակցությունն էլ դեռ վաղուց է սկսվել, երբ ես իր՝ «Տեսնեմ արեւը» տեսահոլովակում նկարահանվեցի ուղղակի որպես դերասան: Հետո մտածեցինք, որ մեր ընկերության երաժշտական «Don Sound» խմբի մասում ես էլ մասնակցեմ: Այս պահին դեռ շատ գործեր ունենք նախատեսած, արդեն մի քանի երգեր կան պատրաստի վիճակում, որոնք շուտով կձայնագրվենք եւ հերթով տեսահոլովակներ կնկարահանենք. այնպես որ, սա իմ երաժշտական գործունեության եւ Դոն Սերոժի հետ համատեղ աշխատանքի մեկնարկն է լինելու», - նշեց Արսեն Լեւոնյանն ու տեղեկացրեց, որ մտադրություն ունեն զուգերգների ձայներիզ թողարկեն, որը կյանքի կկոչվի մոտ ապագայում:
.png)
Արսենը նշեց նաեւ, որ երաժշտական այս ոճն իրեն շատ է հետաքրքրում. «Ինձ շատ է հետաքրքրում այս երաժշտական ոճը, բացի այդ, ես սիրում եմ յուրաքանչյուր երաժշտական ոճ, երբ այն որակով է արված, այսինքն՝ ես ամեն ինչի լավը սիրում եմ»,- նկատեց նա:
Այսուհետ նաեւ երգիչ ներկայանալու միտքն Արսենին դուր է գալիս, բայց դա չի նշանակի, որ դերասանական ոլորտում նա կսկսի պասիվ գործել. «Նախ իմ դերասանական ունակությունները ցույց կտամ մեր առաջիկա նոր տեսահոլովակներում, բացի այդ այս պահին մեր խումբը առաջարկ ունի Ռուսաստանից եւ շատ հնարավոր է, որ որոշ ժամանակով մեկնենք ՌԴ, ուր եւս կդրսեւորեմ իմ առաջին մասնագիտությունը»,- պատմեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ