21:39 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադրություն է հայտնել համառ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ` Ճապոնիայի «հյուսիսային տարածքների վերադարձի» շուրջ:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ խոսքը Կուրիլյան կղզիների հարավային տարածքների մասին է, որոնց նկատմամբ Ճապոնիան տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից: Դրանց Ռուսաստանին էին անցել Երկրորդ համաշխարհայինից հետո:
Այսօր Ճապոնիայի վարչապետն ասել է, որ «պատերազմից 70 տարի է անցել, իսկ հյուսիսային տարածքները վերադարձված չեն, ու խնդիրը լուծված չէ»: Վարչապետ Աբեն հայտնել է, որ հանուն դրա կպայքարեն «կառավարության բոլոր ուժերով»: