19:36 , 3 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների հանրապետականների 28 տոկոսի աջակցությունը ստացած Դոնալդ Թրամփը կրկին գլխավորում է Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուների ցուցակը: Դոնալդ Թրամփը շարունակում է զարմացնել մարդկանց, բեմ դուրս գալով նմանակների հետ և ընդհանրապես որոշ փորձագետների կարծիքով շեշտը դնելով տեսարանների, այլ ոչ թե՝ ընտրապայքարի բովանդակության վրա:
Դոնալդ Թրամփի հարձակողական հայտարարությունները նրան շատերի աչքերում տարբերակում են մյուս թեկնածուներից: Վերլուծաբանների կարծիքով, Թրամփի աջակիցների թիվն ի վերջո կրճատվելու է, քանի որ ընտրությունների նախաշեմին քաղաքացիներն այնուամենայնիվ նախընտրությունը տալիս են չափավոր թեկնածուի: