19:18 , 3 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհուրդի արդյունքներով ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը (Ռուսաստան), Ջոն Քերին ( ԱՄՆ) և Հարլեմ Դեզիրը ( Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահասատատելով, որ միասնական են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու հարցում:
«Ողջունում ենք Հայաստանի և Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կայանալիք հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Վերջերս նկատված լարվածության աճի լույսի ներքո մենք դիմում ենք կողմերին՝ հավատարիմ մնալ իրենց հանձանռությանը հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված և փարատել բոլոր թյուրըմբռնումներն այն մասին, որ իրենք լուրջ չեն տրամադրված բանակցված կարգավորման հասնելու իրենց մտադրություններում: Կողմերը պետք է շարունակեն դեռևս 2014թ-ին Սոչիում, Ուելսի և Փարիզի գագաթաժողովներում համապարփակ կարգավորման բաղադրիչի շուրջ սկսված քննարկումները և ակտիվացնեն երկխոսությունը 2016թ-ին՝ այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայումս դրված են քննարկման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ