19:12 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հունգարիայի վարչապետի կաբինետի ղեկավար Յանոշ Լազարը հայտարարել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը մինչ այդ Բուդապեշտում է գտնվել:
«Կարող եմ հաստատել` հիմնվելով Հունգարիայի գաղտնի ծառայությունների ներկա տեղեկատվության վրա, որ Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը Բուդապեշտում է եղել», - պաշտոնյային մեջբերում է Reuters գործակալությունը:
Կասկածյալը Հունգարիա է ժամանել երկրի արևելյան երկաթուղային կայարանով: Լազարը չի մասնավորեցրել նրա անունը և թե Հունգարիայի մայրաքաղաքի որ հատվածում է մնացել վերջինս:
Հիշեցնենք, որ ներկա պահին միջազգային հետախուզում է հայտարարվել նոյեմբերի 13-ին Փարիզում 130 մարդու կյանք խլած ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը: