Հունաստանում լայնամասշտաբ գործադուլ է


00:55 , 4 դեկտեմբեր, 2015

hunastanAraratnews.am-ը գրում է.

Հունաստանի խոշորագույն արհմիությունները դեկտեմբերի 3-ին 24-ժամյա ընդհանուր գործադուլ են անցկացնում, նախնական հաշվարկներով դրան մասնակցում Է ավելի քան 10 հազար մարդ, տեղեկացնում է news247 պորտալը:

Ինչպես հայտնի Է դարձել, ՊԱՄԵ կոմունիստական արհմիության ցույցին մասնակցել Է ավելի քան 10 հազար մարդ, մասնավոր ձեռնարկությունների աշխատողների արհմիության (GSEE) ցույցին մասնակցել Է երկու-երեք հազար մարդ:

Նշվում Է, որ Աթենքի կենտրոնական մասի մի քանի վայրերում գործադուլի մասնակիցներն սկսել են «Մոլոտովի կոկտեյլներով» շշեր նետել ոստիկանների վրա, որոնցից մեկն ընկել Է երկրի ֆինանսների նախարարության շենքում:

Բողոքի ակցիան կապված Է խորհրդարանում 2016 թվականի բյուջեի քննարկման հետ, որը, արհմիությունների կարծիքով, կհանգեցնի աշխատավորների կենսապայմանների զգալի վատացման:

Դեկտեմբերի 3-ին փակ կլինեն պետական եւ մունիցիպալ հիմնարկները, չի գործի լաստանավային եւ երկաթուղային հաղորդակցությունը, գործադուլ կանի պետական հիվանդանոցների բուժանձնակազմը:

Դեկտեմբերի 2-ին մեկօրյա գործադուլ են անցկացրել հույն լրագրողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: