Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


18:53 , 3 դեկտեմբեր, 2015
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-ը` դեմ: Ելույթ ունեցած որոշ պատգամավորներ կարևորել են, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:
«Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ»,-իր ելույթում նշել է Բուայեն:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նման նախագիծը երկրի Սահմանադրական խորհուրդը սահմանադրությանը հակասող էր ճանաչել: