Ինչո՞ւ է ձմռանը մաշկը սկսում թեփոտել


21:15 , 3 դեկտեմբեր, 2015

Ինչո՞ւ է ձմռանը մաշկը սկսում թեփոտելBarometer.am-ը գրում է.

Շատ-շատերի մոտ հատկապես ձմռանը սկսում է թեփոտել դեմքը: Ոմանց մոտ դեմքի առանձին հատվածն է թեփոտում, ոմանց մոտ` ամբողջը: Դեմքի թեփոտման պատճառները կարող են տարբեր լինել:
Դեմքի ոչ ճիշտ խնամքը, բնակարանների ձմեռվա ջեռուցումը, սառը և չոր օդը նպաստում են դեմքի մաշկի չորացմանը, որի հետևանքով էլ այն սկսում է թեփոտել:

Դեմքի թեփոտման պատճառ կարող է հանդիսանալ նաև վիտամինների պակասը: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմը պետք է ստանա բոլոր խմբի վիտամիններից անհրաժեշտ քանակությամբ:

Եթե առկա է նման խնդիր, ապա հարկավոր է ժամանակավորապես հրաժարվել օճառով ու նույնիսկ ջրով լվացվելուց: Դրա համար ձմռանը նախապես պետք է օգտագործել սնուցող դիմակներ ու քսուքներ:
Գիշերը քնելուց առաջ անպայման պետք է օգտագործել չոր ու զգայուն մաշկի համար որակյալ կրեմներ: