18:12 , 3 դեկտեմբեր, 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաք լրացուցիչ զորքեր ուղարկելու իր վարչակազմի որոշումը չի նշանակում, որ Վաշինգտոնը մտադիր է այդ երկրում և Սիրիայում ներխուժում իրականացնել՝ 2003թ. ամերիկա-բրիտանական ներխուժման նման: Այս մասին հայտնում է Reuters-ը, որը հատվածներ է մեջբերում CBS հեռուստաընկերությանը Օբամայի հարցազրույցից, որն ավելի ուշ պետք է եթեր հեռարձակվի:
«Օբաման Իրաք ամերիկյան լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշման հետ կապված հայտարարել է, որ չի պատրաստվում Իրաքում և Սիրիայում «իրաքյանի նման ներխուժում» իրագործել»,- հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ը վստահ է Սիրիայում ռազմական միջամտության անհրաժեշտության հարցում: Օբաման հայտնել է, որ դա չի նշանակում Սիրիա ցամաքային ուժեր ուղարկել:
«Մենք մտադիր ենք համակարգված կերպով ճնշել և ի վերջո ոչնչացնել ԴԱԻՇ-ը»,- հայտարարել է նա: