11:13 , 19 դեկտեմբեր, 2012Wikileaks release: December 19, 2012
Publisher: United States Congressional Research Service
Title: Armenia
CRS report number: RL33453
Author(s): Bond James
CONTENTS:
Առաջնորդվելով ՀՀ քաղաքական դաշտում մեր կուսակցության տեղն ու դիրքը ամրապնդելու հրամայականով, ղեկավարվելով «քաղաքական դիրքի ու վարկանիշի բարձր պահման տրակտատի» դրույթներով, հիմք ընդունելով մարդկային հոգեբանության առանձնահատկությունները՝ որոշում ենք
1. Ֆինանսավորել ապուշ կայքերի և թերթերի գործունեությունը,
2. Խրախուսել ապուշ կայքերին և թերթերին իրենց ապուշ հոդվածներում կիրառել ոչ նորմատիվ բառապաշար, զետեղել ապուշ հոդվածներ՝ անհիմն, բայց ճչան վերնագրերով։ Բոլոր վերնագրերում պարտադիր կերպով ապահովել՝ «մարմնավաճառ», «մերկ», «առնանդամ», «պոռնո», «ցխել», «ցբխվել», «օրալ», «անալ» բառերի կիրառումը։
3. Խրախուսել ապուշ կայքերին և թերթերին հնարավորինս հաճախ անդրադառնալ սեքսի թեմային։ Նյութի պակասի դեպքում օգտվել սույն որոշման երկրորդ կետում նշված բառերով Google համակարգի միջոցով որոնման առաջին երեք արդյունքներից, թարգմանել դրանք՝ օգտվելով հնարավորինս էժան թարգմանիչի ծառայություններից և հրատարակել։ Ստուգել, որ Google համակարգի կարգավորումներում «Family filter» ֆունկցիան անջատված լինի։
4. Խրախուսել ապուշ կայքերին և թերթերին սերտ համագործակցել Գ.Շամշյանի հետ, օգտվել վերջինիս տեսախցիկում հայտնաբերված ամենաարյունոտ ու սարսափազդու նկարներից, տեղադրել դրանք առաջին էջերում և ազդագրերում։
5. Խրախուսել ապուշ կայքերին և թերթերին ինքնասպանությունների, բռնաբարությունների, մահվան ելքով միջադեպերի մասին հրատարակել հնարավորինս մանրամասն տեղեկություններ՝ բացահայտելով զոհերի անունները, հասցեները, հեռախոսահամարները։ Խրախուսել ապուշ կայքերին և թերթերին լրագրողական հսկողություն սահմանել Կիևյան կամրջի շրջակայքում, որպեսզի կամրջից նետվելու դեպքերը հնարավորինս լավ լուսաբանվեն։ Ինքնասպանության համար կամրջի եզրին կանգնած, բայց կամուկացի մեջ գտնվող քաղաքացիներին հանգամանորեն բացատրել կյանքի ողջ ոչուփուչ և սին էությունը՝ բերելով անձնական օրինակներ։
6. Վարձել 12,000 (տասներկու հազար) բոտեր՝ կայքերում ու սոցիալական ցանցերում կուսակցության քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Քարոզարշավը բաղկացած է յուրայինների ցանկացած գրառումներին «լայք» դնելուց և թշնամիների ցանկացած գրառման տակ հայհոյելուց։
7. Հանձնարարել կուսակցության «չյոռնի կասսիռին» վերոնշյալ միջոցառումների համար կուսակցության «չյոռնի կասսայից» հատկացնել 3,024,788 (մի իրեք միլիոն) ԱՄՆ դոլար։
Վերոնշյալ միջոցառումների արդյունքում նախատեսված է հավաքել հնարավորինս մեծ քանակությամբ դրական և բացասական մեկնաբանություններ, ուշունցներ, հիշոցներ։
Երբ պահը գա, ապուշ կայքերում ու թերթերում անհրաժեշտ է զետեղել քաղաքական բնույթի մաղձոտ հոդվածներ՝ նպատակ ունենալով սևացնել քաղաքական հակառակորդներին։ Պահի գալը որոշում է կուսակցության գերագույն մարմինը, այսինքն՝ ղեկավարը։
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրատարակման պահից։