16:36 , 3 դեկտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է սկսվի հայկական զորքերը դուրս բերելով Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ն: Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, որը հավանության էր արժանացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, կարող է ներգրավվել հակամարտության կարգավորման հարցում:
Մամեդյարովի խոսքով՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վերջին նիստի ժամանակվանից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: