21:15 , 3 դեկտեմբեր, 2015
Պատրաստման եղանակ
- Լցնում ենք գետնանուշը տապակի վրա և տեղափոխում ջեռոց 15-20 րոպեով 180 աստիճանում:
- Պատրաստի գետնանուշը կեղևազրկում ենք և մանրացնում բլենդերի միջոցով:

- Ապա ավելացնում ենք ձիթայուղը, 1 պտղունց աղը և 1 պտղունց շաքարավազը ու կրկին հարում, մինչև ստացվի միատարր պաստայի զանգված:

- Պատրաստի գետնանուշով պաստան թողնում ենք՝ հանգստանա 15 րոպե և անցնում համտեսելուն:

Այս հրաշալի գետնանուշով պաստան կարելի է օգտագործել տարբեր թխվածքների կրեմների մեջ, ինչպես նաև քսել հացին և ուտել որպես բուտերբրոդ, իսկ քաղցրասերներին խորհուրդ ենք տալիս ավելացնել գետնանուշով պաստայի մեջ 1թ/գդ մեղր՝ ավելի հետաքրքիր համ ստանալու համար: