15:58 , 3 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ռուսական կողմից իրեն հասցեագրված մեղադրանքներին ի պատասխան, Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետությունից» նավթ գնելու մեջ, հաղորդում է Interfaks-ը:
«Մենք ապացույցներ ունենք և դրանք ցույց կտանք աշխարհին»,- Անկարայում ելույթ ունենալիս ասել է Էրդողանը:
Նրա խոսքով` գնորդներից մեկը ոմն Ջորջ Հասվանին է, որ ռուսական անձնագիր ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը Թուրքիային մեղադրել էր ԻՊ նավթի առքուվաճառքի հետ առնչություն ունենալու մեջ: