Դեկտեմբերի 6-ին լրագրողների համար կգործի թեժ գիծ. Աշոտ Մելիքյան


15:25 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, լրագրողների համար կգործի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) թեժ գիծը՝ 010-53-38-95, 093-10-70-85 հեռախոսահամարներով:

«Շատ լավ կլինի, որ մեր գործընկերները որևէ խոչընդոտի չհանդիպեն, բայց եթե լինեն իրենց գործունեության խոչընդոտումներ, ապա լրագրողները կարող են զանգահարել մեր թեժ գծին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Նախևառաջ, մենք դա կգրանցենք, որպեսզի ներառենք մեր զեկույցներում, բայց եթե անհրաժեշտություն լինի, մեր արագ արձագանքման խումբը կայցելի նշված վայրը, որպեսզի ճշտի հանգամանքները: Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին և լրագրողներին պաշտպանող քայլերի կդիմենք»,-հաղորդեց Աշոտ Մելիքյանը: