Նարդարանում կալանավորվածների թիվը հասել է 32-ի


15:40 , 3 դեկտեմբեր, 2015
trend_nardaran_yol_011215_09Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` նոյեմբերի 26-ից Նարդարանում անցկացված հատուկ գործողության ընթացքում սպանվել է 5 մարդ, իսկ 32 մարդու հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովը։ Նրա խոսքով՝ հատուկ գործողության ժամանակ առգրավվել են վեց ինքնաձիգ, ատրճանակներ և այլ զինամթերք։ Նախարարը Նարդարանի բնակիչներին կոչ է արել զենքը կամավոր հանձնել ՆԳՆ-ին։ Ուսուբովը նկատել է, որ դեռ ոչ մեկը կամավոր չի հանձնել զենքը։ Նա խոստացել է, որ նրանք, ովքեր կամավոր կհանձնեն զենքը, կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Ուսուբովի խոսքով՝ Նարդարանում հատուկ գործողությունը շարունակվում է։