14:30 , 3 դեկտեմբեր, 2015
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ հաջորդ ամիս բանակցություններ կսկսեն ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Bild-ը:
«Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Հաջորդ ամիս «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ կքննարկենք եւ կտեսնենք, թե ինչ կլինի։ Նա այն խաղացողներից չէ, ով ակումբ է փնտրում երկրի կամ գումարի համար»,- ասել է Ռայոլան: