Ռոբոտները 10-20 տարի հետո կկարողանան Ճապոնիայում փոխարինել աշխատուժի մոտ կեսին. ԶԼՄ-ներ


14:04 , 3 դեկտեմբեր, 2015
Untitled-9Արհեստական ինտելեկտով ռոբոտները 10-20 տարի հետո կկարողանան կատարել այն տեսակի աշխատանքների մեկ երրորդից ավելին, որոնցով ներկայումս Ճապոնիայում մարդիկ են զբաղված: Մասնավորապես, դրանք կդառնան սուպերմարկետների աշխատողներ, տաքսու վարորդներ, մաքրողներ հյուրանոցներում, անվտանգության աշխատակիցներ, ասվում է Նոմուրա հետազոտական ինստիտուտի զեկույցում, որի կազմելուն մասնակցել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Փորձագետները Ճապոնիայում առավել տարածված մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների համակարգչային վերլուծություն են կատարել: Ռոբոտատեխնիկայի զարգացման կանխատեսումը ցույց է տվել, որ մոտ ապագայում արհեստական ինտելեկտով սարքերը կկարողանան կատարել 601 տեսակի աշխատանքից 235 հատ, որոնք ուսումնասիրվել են այդ հետազոտության ընթացքում:
Միևնույն ժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ ռոբոտները նշված շրջանում չեն կարողանա փոխարինել մարդկանց մարդկանց հետ ակտիվ շփման հետ կապված մասնագիտություններում, օրինակ՝ բժիշկներին, ուսուցիչներին, էքսկուրսավարներին, վարսահարդարներին: Նույնը վերաբերում է նաև կրեատիվություն պահանջող մասնագիտություններին՝ երաժիշտներին, կինոռեժիսորներին և այլն: Փորձագետները նաև կարծում են, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է հանգեցնել մի շարք մասնագիտությունների վերացման: