Ազատ ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին


12:18 , 3 դեկտեմբեր, 2015
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ, աշխարհի և Եվրոպայի 2013 թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի 2014 թ. առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը կմասնակցեն Շևալյե Նուսուևի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկար դադարից հետո Հայաստանի հավաքականին է միացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, ով նույնպես կմասնակցի հուշամրցաշարին:
Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-5-ը, Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում: