12:00 , 3 դեկտեմբեր, 2015

Ուկրաինայի առողջապահության նախարարության առաջատար հետազոտողները նշում են, որ հակաբիոտիկները չեն կարող մարդուն ամբողջովին բուժել գրիպից: Այս մասին հայտնում է healthyliving.com.ua-ն:
Ուկրաինացի մասնագետների խոսքով՝ այդ դեղամիջոցները ոչ մի հակազդեցություն չեն ունենում վիրուսների վրա, քանի որ դրանց ազդեցությունն ուղղված է բացառապես բակտերիալ խնդիրների դեմ պայքարին: Այդպիսի հաբերի օգտագործումը կարող է միայն խորացնել հիվանդների առողջական վիճակը:
Բժիշկները խորհուրդ են տալիս այդպիսի դեղամիջոցներ օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Ըստ մասնագետների՝ հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը մարդուն սպառնում է բրոնխիտով, թոքաբորբով և այլն: