11:12 , 3 դեկտեմբեր, 2015
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը արձագանքել է ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով մշակված այն մոտեցմանը և առաջարկում է մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա նոր սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծել։
«Կարծում եմ սա հեռանկարային մոտեցում է, և արժանի է մանրամասն ուսումնասիրության։ Վաչե Գաբրիելյան, հանձնարարում եմ համապատասխան գերատեսչությունների ու ՏՀՏ գործատուների միության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկել այս գաղափարը և առաջարկներ ներկայացնել։ Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրի ներուժ ունի և հարկ է գաղափարը պատշաճ կերպով օգտագործել»,-ասաց նա։