Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են. քաղաքապետարան


10:24 , 3 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են  գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները: Գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են»,–ասվում է հաղորդագրությունում։