Օրինականության համար պայքարողն օրենքն ու օրենքի մարդուն պետք է հարգի


09:38 , 3 դեկտեմբեր, 2015
Ես չեմ զլանա ամեն անգամ իմ երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել ոստիկանության ծառայողներին իրենց պատասխանատու գործի համար։ Մարդիկ կարգուկանոն են պահում, մարդկանց անվտանգությունն ապահովում ամենալարված իրավիճակներում։
Ես չեմ հասկանում այն մարդկանց ու քաղաքական կամ քաղաքացիական ուժերին, որոնք իբրև թե պայքարում են արդարության, օրինականության համար ու հանդես են գալիս ոստիկանների դեմ կոչերով կամ ոստիկաններին սադրելով։
Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ օրինականության համար պայքարողն օրենքն ու օրենքի մարդուն պետք է հարգի։

Հետո էլ զարմանում եք, թե ինչու հանրությունը լուրջ չի ընդունում ձեզ։