09:28 , 3 դեկտեմբեր, 2015
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքի հանրային գոլֆի դաշտերից մեկում զինված անձն առնվազն 14 հոգու է գնդակահարել:Կասկածյալներից 2-ը ձերբակալվել են: Նրանք սպանվել են սև մեքենայում, որում թաքնվել են: Սպանվածներից մեկը տղամարդ է եղել, մյուսը` կին: Նրանք զինված են եղել: Ոստիկանները տեսել են 3-րդ անձին, որը փախչելիս է եղել:
Ոստիկանները հայտնել են նաև, որ դեռ հայտնի չէ պատահածի պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը, հնարավոր է, սկսվել է երեկույթի ժամանակ առաջացած վեճի հետևանքով:
Կրակոցները հնչել են «Inland» կենտրոնում, որը զբաղվում է մտավոր խանգարումներով տառապող մարդկանց օգնություն տրամադրելով: