06:20 , 3 դեկտեմբեր, 2015

Հատուկ օպերացիայի ընթացքում, Եվրոպոլի աջակցությամբ ավելի քան 20 մարդ է ձերբակալվել ներգաղթյալների ապօրինի տեղափոխելու կասկածանքով: Խմբավորման գոյության երկու տարվա ընթացքում նրանց հաջողվել է նման տեղափոխումներով աշխատել ավելի քան 10 մլն եվրո: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Խմբավորման երթուղին սկսվել է Թուրքիայից: Այնտեղից ներգաղթյալներին օգնել են հայտնվել Հունաստանում, ապա Մակեդոնիայով և Սերբիայով Հունգարիա, Ավստրիա, Գերմանիա և ավելի հյուսիս:
Նշվում է, որ 7 մարդ ձերբակալվել է Ավստրիայում, 13-ը՝ Հունաստանում, 2-ը` Շվեդիայում, մեկը` Մեծ Բրիտանիայում: Մաքսանենգները հիմնականում ծագմամբ Սիրիայից և Հունաստանից էին:
ԵՄ ոստիկանական ծառայությունը պարզել է, որ խմբավորումները ներգաղթյալներին օգնել են ոչ միայն տեղափոխման, այլև փաստաթղթերի և կացարան հատկացնելու հետ կապված: Յուրաքանչյուր տարի նրանք Եվրոպա են ուղարկել ավելի քան 100 ներգաղթյալների: