Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային ակցիայի ձևն արևմտյան հոգեբանական ակումբներին է հիշեցնում


03:25 , 3 դեկտեմբեր, 2015
Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» շարժման շուրջօրյա հանրահավաքային ակցիան ձևի առումով ակամա հիշեցնում է արևմտյան հոգեբանական ակումբներին, այդ հավաքներում ընդունված ընթացակարգը, երբ տարբեր խնդիրներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է ազատ խոսել: Առկա է արտահայտվել ցանկացող յուրաքանչյուր անձին լուրջ դեմքով ու համակ ուշադրությամբ ունկնդրող լսարան, որը բանախոսին, անկախ նրա հնչեցրած խոսքի բովանդակությունն ընկալելու կարողությունից, նրա ներկայացրած կարծիքը կիսելու կամ մերժելու հանգամանքից, պատրաստ է նաև բուռն ծափողջյուններով ողջունել հանրության որոշակի խմբի առջև՝ այն էլ բեմահարթակից, սեփական խոսքի իրավունքի իրացումից զարմացած և ոգևորված յուրաքանչյուր «հռետորի» (շատ հաճախ նաև՝ առաջնորդի երևակայական հոգեվիճակում հայտնված անձնավորության)…
Հ.Գ. Լիովին կիսում եմ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի», առհասարակ ընդդիմության ողջամիտ հատվածի մոտեցումներն ու վարքագիծը՝ ներկա ներքաղաքական գործընթացների հետ կապված: