ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում զինված անձը 20 մարդու է գնդակահարել


00:27 , 3 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքի հանրային գոլֆի դաշտերից մեկում զինված անձը առնվազն 20 հոգու է գնդակահարել:
 
Russia Today America-ի փոխանցմամբ, այժմ դեպքի վայրում ևս ակտիվ հրաձգություն է, ժամանել են տեղի ոստիկանները, հրշեջները:
 
Reuters-ը սակայն հայտնում է, որ հնարավոր է, որ խոսքը երկու տասնյակ վիրավորի մասին է, ոչ զոհի: Միաժամանակ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները ահազանգում են «զանգվածային սպանդի» մասին: