23:55 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Մոսկվայի Տիմիրյազևի դատարանը մասամբ բավարարել է ԷլԴեՊեԷր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայցը՝ ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ:
«Գազետա»-ն հայտնում է, որ դատարանի որոշմամբ՝ Գորբաչովը պարտավորեցվել է 6 հազար ռուբլու փոխհատուցում վճարել Ժիրինովսկուն: Վերջինս մեկ միլիոն ռուբլի էր պահանջում՝ որպես փոխհատուցում:
Իր «Կրեմլից հետո» գրքում Գորբաչովը Ժիրինովսկուն մեղադրել էր ծայրահեղական կարգախոսներ առաջ քաշելու և սադրանքների մասնակցելու համար, ինչից հետո Ժիրինովսկին դատի էր տվել Գորբաչովին: