Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից. 4 արդյունավետ միջոց


22:50 , 2 դեկտեմբեր, 2015

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից. 4 արդյունավետ միջոցՈտքերի տհաճ հոտի դեմ պայքարելու համար կան մի շարք մեթոդներ, որոնք ներկայացնում է allwomen.net.ua-ը:

Նախ հարկավոր է ուշադրություն դարձնել կոշիկների և գուլպաների վրա: Պետք է հագնել միայն բնական կաշվից կոշիկներ և ոչ սինթետիկ գուլպաներ:

Եթե դա չի օգնում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի՝ պարզելու համար, թե արդյո՞ք ոտքերի հոտը կապված չէ առողջական խնդիրների հետ:

Ստորև ներկայացնում ենք ոտքերի մաշկը մաքրելու մի քանի արդյունավետ միջոց.

1. Ոտքերի մաշկը մաքրելու միջոց են վաննաները: Դրա համար հարկավոր է 2 փաթեթ սև թեյը եռացնել 1 լ ջրում, դրան ավելացնել ևս 2 լ ջուր: Մի փոքր սառեցրեք ու ոտքերը դրեք այդ ջրի մեջ և թողեք մինչև լրիվ սառելը: Եթե դա կրկնեք ամեն երեկո, ապա ձեր ոտքերից հոտ չի գա:

2. Խառնել 5 լ տաք ջուր և 2 բաժակ անգլիական աղ: Օրը երկու անգամ 15 րոպեով ձեր ոտքերը դրեք տաք լուծույթի մեջ:

3. Այս մեթոդը դուր կգա կանանց. գուլպա կամ կոշիկ հագնելուց առաջ ոտքերի տակ քսեք սովորական հակաքրտինքային միջոց, որն օգտագործում եք թևատակերի համար, և թողեք չորանա:

4. Բուժվեք նարդոսի յուղով: Քնելուց առաջ մի քանի կաթիլ յուղ քսեք ներբաններին, հագեք գուլպա և քնեք: Լավ է դա անել ամեն օր, մինչև խնդիրը ամբողջովին վերանա: