09:00 , 3 դեկտեմբեր, 2015
Կրեմ բրյուլեն աղանդեր է կարամելի շերտով։ Կրեմ բրյուլեի հայրենիքը հայտնի չէ, սակայն գոյություն ունի մի քանի վարկած։
Ըստ անգլիականան տարբերակի՝ այն առաջին անգամ պատրաստվել է XVII դարում Քեմբրիջի համալսարանում գտնվող Տրինիտի քոլեջում՝ «burnt cream» անունով, «Cambridge burnt cream» կամ «Trinity cream»։
Սակայն այս ուտեստն առաջին անգամ հանդիպել է ֆրանսիացի Ֆրանսուա Մեսյալոյի 1691 թվականի գրառումներում, ով հերցոգ Օռլեանի խոհանոցի ղեկավարն էր, և այդ պատճառով կրեմ բրյուլեն սկսել են դասել ֆրանսիական խոհանոցի դեսերտների շարքին:
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ խառնում ենք կաթը, սերուցքն ու վանիլինը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի:

- Առանձին տապակի մեջ լցնում ենք շաքարավազը, դնում թույլ կրակի վրա ու հալեցնում (մինչև ստացվի կարամելային զանգված):
Ապա կարամելային զանգվածը լցնում ենք եռացող կաթային զանգվածի վրա, խառնում, մինչև ստացվի միատարր զանգված և հանում կրակի վրայից:

- Ստացված զանգվածը անցկացնում ենք մաղի միջով:

- Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, ապա շարունակելով հարել՝ ավելացնում ենք եփած զանգվածը և խառնում:

- Ստացված զանգվածը կրկին անցկացնում ենք մաղի միջով և լցնում ձևամանների մեջ:

- Դնում ենք ձևամանները ջրով լցված տապակի մեջ ու դնում ջեռոցը 40 րոպեով 100 աստիճանում:

- Պատրաստի դեսերտը հանում ենք ջեռոցից, վրան շաղ ենք տալիս շաքարավազը և վառում ենք երեսը խոհանոցային կրակայրիչով մինչև շաքարային շերտի առաջանալը:

- Թողնում ենք, որ դեսերտը հանգստանա 10 րոպե և մատուցում:

Մատուցելիս կարող եք զարդարել կրեմ բրյուլեն հատապտուղներով կամ անանուխի տերևներով: