Հայկական գորգերը, կոնյակն ու ուտեստները՝ Բրազիլիայի ամենամյա տոնավաճառում


21:52 , 2 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Բրազիլիայի Մանե Գարինչա Ազգային մարզադաշտում տեղի է  ունեցել Բրազիլիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների 11-րդ ամենամյա տոնավաճառը՝ «Հանուն խաղաղության և կարիքավորների հոգածության» խորագրի ներքո: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանը:

Հայակական տաղավարում ներկայացված էին ավանդական ձեռագործ խալիների նմուշներ, օբսիդիանից պատրաստված հուշանվերներ, Հայաստանի մասին պատմող տեսասկավառակներ, զբոսաշրջության հնարավորությունների մասին նյութեր, հայկական կոնյակ, ավանդական խոհանոցի ուտեստեղեն և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ