Թուրքիայի նախագահը պատասխանել է «Իսլամական պետության» հետ բիզնես անելու մեղադրանքներին


19:42 , 2 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի իր երկրին մեղադրել «Իսլամական պետությունից» նավթ գնելու համար:

«Ազատության» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ Էրդողանն արձագանքել է Ռուսաստանի նոր մեղադրանքներին առ այն, որ Թուրքիան նավթի բիզնես է անում ԻՊ-ի հետ:

Էրդողանն ասել է, որ ինքը երբեք գործ չէր բռնի ահաբեկիչների հետ ու ընդգծել, որ չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում: Ռուսաստանի առնչությամբ էլ նա ասել է, թե այդ երկիրը չափազանց անհամաչափ է արձագանքում ռուսաստանյան ռազմական օդանավի խոցման միջադեպին:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման վերջին օրերին Ռուսաստանը արդեն մի քանի անգամ Թուրքիային մեղադրել ԻՊ-ի հետ նավթային կապերի համար: