Ի՞նչ պետք է անել քաղցկեղով չհիվանդանալու համար


21:33 , 2 դեկտեմբեր, 2015

Ի՞նչ պետք է անել քաղցկեղով չհիվանդանալու համարԸստ գիտնականների՝ յուրաքանչյուր երկրորդ մարդ վաղ թե ուշ կբախվի քաղցկեղին:

Woman-talk.com-ը ներկայացնում է խորհուրդներ՝ ինչպես կարելի է խուսափել քաղցկեղից:

Բուսակերություն շաբաթական մեկ օր

Ոչ մի սպիտակ հաց

Հրաժարվեք սպիտակ հացից, պաստայից կամ բրնձից՝ հօգուտ ամբողջական հատիկավորների:

Աղը փոխարինեք համեմունքներով

Մեծ քանակությամբ աղի օգտագործումը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը, նաև ստամոքսի քաղցկեղի ռիսկի մեծացմանը:

Գազար

Պետք չէ նախաուտեստներից լիովին հրաժարվել: Կարելի է ուտել բանջարեղենով աղցան կամ սովորական գազար:

Պարբերական մաքրություն տանը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերական ֆիզիկական ակտիվությունը հսկայական դեր է խաղում քաղցկեղի որոշ տեսակների պրոֆիլակտիկայի համար: Ուստի նույնիսկ այդպիսի պարզ ծանրաբեռնվածությունները օգնում են կանխել դրանք: