20:33 , 2 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Բարեկեցիկ տնտեսական պայմանների համար Գերմանիա ժամանող աֆղանները հետ են ուղարկվելու Աֆղանստան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ Բեռլինում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Բայց երբ փախստականները գալիս են բարեկեցիկ կյանքի հետեւից, եւ ես գիտեմ, որ այդ հույսը շատերի մոտ կա, ապա մենք պատճառ չունենք նրանց ապաստան եւ փախստականի կարգավիճակ տրամադրել»,- ասել է նա՝ նշելով, որ նման դեպքերում նրանց հետ կուղարկեն երկրից։