18:49 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ընտանիքը մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորումից նավթի գնմանը, հայտնում է gazeta.ru-ն։
Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել է, որ երկրի պաշտպանության նախարարությունը Թուրքիային համարում է «Իսլամական պետության» նավթի հիմնական գնորդը:
«ԻՊ-ի նավթի հիմնական օգտագործողը Թուրքիան է»,- հայտարարել է պաշտպանության փոխնախարարը:
Գերատեսչության տվյալներով՝ ՊՆ-ն ապացույցներ ունի:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: